ԼՍԵԼԸ
Վստահ եմ, որ հոգեբանի աշխատանքում լսելը մարդկանց աջակցելու առաջնային պայմանն է։ Լսել՝ ըմբռնելով. այդպես է հնարավոր ձևավորել վստահելի միջավայր։
Կօգնեմ գտնելու Ձեր կյանքում կարևոր որոշումների կայացման ուղիները։
Իմ մոտեցումը հիմնված է ժամանակակից գիտական մեթոդների և անհատական մոտեցման վրա:

Իմ աշխատանքում համադրում եմ ժամանակակից գիտական մեթոդները և մարդու անհատական պատմության նկատմամբ ուշադիր վերաբերմունքը։ Ինձ համար կարևոր է ոչ թե պատրաստի խորհուրդներ տալը, այլ միասին գտնել հենց Ձեզ համապատասխանող լուծումներ։
Վստահ եմ, որ հոգեբանի աշխատանքում լսելը մարդկանց աջակցելու առաջնային պայմանն է։ Լսել՝ ըմբռնելով. այդպես է հնարավոր ձևավորել վստահելի միջավայր։
Ըստ իս, հոգեբանը պետք է անդադար աճի մասնագիտորեն և անձնային մակարդակում։ Մշտապես աճելը ինձ թույլ է տալիս ավելի խորապես հասկանալու ձեր պահանջմունքներն ու առաջարկել օգնություն, որն իսկապես աշխատում է։
Իմ աշխատանքում վստահությունը ձևավորում եմ ձեր զգացումները և ապրումներն անկեղծորեն հասկանալու միջոցով, քանի որ համոզված եմ, որ էմպատիան հոգեբանական աջակցության հիմքն է։
Մասնագիտությունն ընտրելիս առաջնորդվել եմ մեկ գաղափարով՝ օգնել մարդկանց։ Բժշկի և հոգեբանի միջև ընտրեցի վերջինը։ Եվ հիմա կարող եմ ասել՝ այն իմ կոչումն է։
Մագիստրոսական կրթությանը զուգահեռ փորձառություն եմ ձեռք բերել «Անիմա» կենտրոնում։
Բացի անհատական աշխատանքից՝ ձեռք եմ բերել հմտություններ նաև այլ մասնագիտություններում։
Հիմնադրել եմ «Ֆենիքս» հոգեբանական ծառայությունների կենտրոնը՝ նպատակ ունենալով տարիների իմ փորձը ներդնել ավելի ընդգրկուն կերպով։
Իմ մասնագիտական կրթությունը և շարունակական վերապատրաստումները միտված են աշխատանքում ավելի արդյունավետ լուծումներ ներդնելուն:
Իմ սերտիֆիկատներըԸնտրեք ուղղությունը՝ տեսնելու այն վիճակներն ու իրավիճակները, որոնց դեպքում կարող եք դիմել հոգեբանական աջակցության։

Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ ձեզ գտնել ճանապարհը դեպի լավը: