01Գաղտնիություն
Հանդիպման բովանդակությունը մնում է հաճախորդի և հոգեբանի միջև՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությանը համապատասխան դատական ակտերով նախատեսված դեպքերի, ինչպես նաև հաճախորդի կամ նրա կողմից նշված երրորդ անձանց կյանքին սպառնացող իրավիճակների։ Այս և այլ մասնավոր դեպքերի մասին երրորդ անձանց տեղեկացնելը նախապես քննարկվում է հաճախորդի հետ։
02Հանդիպումներ
Եթե ծրագրերը փոխվել են, կարևոր է նախապես տեղեկացնել։ Տեղափոխման և չեղարկման հստակ պայմանները ճշտվում են գրանցվելիս։
03Այլ մասնագետ
Եթե անհրաժեշտ է բժշկական գնահատում, դեղորայքային աջակցություն կամ այլ մասնագիտական օգնություն, ուղղորդում եմ համապատասխան մասնագետի մոտ։
04Կամավորություն և համաձայնություն
Խորհրդատվություններին մասնակցությունը կամավոր է։ Աշխատանքի նպատակներն ու ձևաչափը քննարկվում են միասին, իսկ շարունակել, ընդհատել կամ ավարտել աշխատանքը հնարավոր է ցանկացած պահի։
05Հարգանք և չդատող մոտեցում
Աշխատանքը հիմնված է հաճախորդի արժեքների, հայացքների և տեմպի նկատմամբ հարգանքի վրա՝ առանց դատողության։ Հանդիպման տարածքը մնում է ապահով և աջակցող։